Թշնամու հրետակոծությունից ծայրահեղ ծանր վնասվածքներ ստացած 13-ամյա Ռոբերտի մոտ դրական դինամիկա կա
Առողջություն
13:25 15/10/2020
ԼՂՀ

Թշնամու հրետակոծությունից ծայրահեղ ծանր վնասվածքներ ստացած 13-ամյա Ռոբերտի մոտ դրական դինամիկա կա

Ադրբեջանական կողմի հրետակոծումից ծայրահեղ ծանր վնասվածքներ ստացած 13-ամյա Ռոբերտի առողջության մեջ դրական դինամիկա կա: Սկսել է ուտել ինքնուրույն, գիտակցությունն ավելի ակտիվ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

Նա տեղեկացրել է, որ Ռոբերտը շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում.

«Նա և իր ընտնիքը սեպտեմբերի 27-ին ստիպված են եղել փախչել իրենց տնից՝ Մարտակերտից, որը Ադրբեջանը հրետակոծում էր, սակայն, ճանապարհին մեքենային ԱԹՍ է հարվածել: Ընտանիքի բոլոր անդամները ծանր վնասվածքներ են ունեցել, ամենից շատ տուժել էր Ռոբերտը»։
 

Placeholder
Թշնամու հրետակոծությունից ծայրահեղ ծանր վնասվածքներ ստացած 13-ամյա Ռոբերտի մոտ դրական դինամիկա կա