Թշնամու ագրեսիայի հետևանքով Հայաստանում ու Արցախում վիրավորված Արծվիկի, Նարեկի ու Ռոբերտի կյանքին վտանգ չի սպառնում
Առողջություն
22:07 15/10/2020
Հայաստան

Թշնամու ագրեսիայի հետևանքով Հայաստանում ու Արցախում վիրավորված Արծվիկի, Նարեկի ու Ռոբերտի կյանքին վտանգ չի սպառնում

Արցախում Ադրբեջանի կրակից վիրավորված Ռոբերտը կոմայից դուրս է եկել, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բուժում ստոցող երեխայի զոնդն են այսօր հանել, սկսել է ինքնուրույն ուտել։

ԲԿ վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանն ավետում է, հակառակորդի ԱԹՍ-ից Արցախում վնասվածքներ ստացած Ռոբերտի, երկուամյա Արծվիկի, Վարդենիսում ԱԹՍ-ի հարվածից վիրավորված Նարեկի կյանքին հիմա վտանգ չի սպառնում։

Նարեկը վիրավորվել է Վարդենիսում՝ իրենց հողամասում կարտոֆիլի բերքահավաքի ժամանակ։

Տեսանյութը՝ Aysor.am-ի։

Placeholder
Թշնամու ագրեսիայի հետևանքով Հայաստանում ու Արցախում վիրավորված Արծվիկի, Նարեկի ու Ռոբերտի կյանքին վտանգ չի սպառնում