ՄՕԿ-ը քննարկում է օլիմպիական խաղերի ծրագրից ծանրամարտը հանելու հարցը
Աշխարհում
18:17 15/10/2020
Աշխարհ

ՄՕԿ-ը քննարկում է օլիմպիական խաղերի ծրագրից ծանրամարտը հանելու հարցը

Միջազգային օլիմպիական կոմիտեն քննարկում է Փարիզում 2024թ. անցկացվելիք օլիմպիական խաղերի ծրագրից  ծանրամարտը հանելու հարցը: Այս մասին հայտնում է ՄՕԿ-ի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՀԱՕԿ-ը։

Դա պայմանավորված է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի /IWF/ նախագահի պաշտոնակատար ամերիկուհի Ուրսուլա Պապանդրեային ինդոնեզուհի  Ինտարա Յոդբանգտոյայով փոխարինելու հանգամանքով:

ՄՕԿ-ում դժգոհել են  IWF-ի ղեկավարության աշխատանքից, նշելով, որ կքննարկեն  ծանրամարտը 2024 թ. մարզահանդեսի ծրագրում թույլատրելու կամ վերանայելու հարցը` կախված ֆեդերացիայի հետագա գործունեությունից:

Placeholder
ՄՕԿ-ը քննարկում է օլիմպիական խաղերի ծրագրից ծանրամարտը հանելու հարցը