Եվս երեք օլիմպիական մարզահամալիրներ կբացվեն
Սպորտ
19:49 15/10/2020
Աշխարհ

Եվս երեք օլիմպիական մարզահամալիրներ կբացվեն

Տոկիոյի իշխանությունները հայտարարել են ևս երեք օլիմպիական մարզահամալիրների բացման մասին: Խոսքը թիավարության  Կասաի» ջրանցքի, ջրային մարզաձևերի կենտրոնի և «Օի» մարզադաշտի մասին է, որը հյուրընկալելու է  մականախաղի մրցաշարի մասնակիցներին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։

Հիշեցնենք, որ ճապոնացի մարզիկներն արդեն սկսել են պարապել որոշ մրցասպարեզներում:

«Տոկիո -2020» կազմկոմիտեն հայտարարել է` եթե Ճապոնիայում կորոնավիրուսի տարածման իրավիճակը վատթարանա, ապա մուտքը  մարզահանգրվաններ կկասեցվեն, թեև ամենուրեք կիրառվում են հակահամաճարակային բոլոր կանոնները:

Մարզական  հաստատությունները հասարակության համար բաց կլինեն, եթե դրանց օգտագործումը չխանգարի խաղերի նախապատրաստությանը:

 

Placeholder
Եվս երեք օլիմպիական մարզահամալիրներ կբացվեն