Չինաստանի բիաթլոնի և դահուկային սպորտի ազգային կենտրոննների շինարարությունն ավարտվել է
Սպորտ
19:35 16/10/2020
Աշխարհ

Չինաստանի բիաթլոնի և դահուկային սպորտի ազգային կենտրոննների շինարարությունն ավարտվել է

Ավարտվել է Չինաստանի բիաթլոնի և դահուկային սպորտի ազգային  կենտրոննների  շինարարությունը։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։ Դրանք «Պեկին-2022» ձմեռային օլիմպիական և պարալիմպիկ խաղերի մրցասպարեզներն են:

Այդ համալիրների  առանձնահատկությունը վերգետնյա հետիոտնային անցումն է, որը կազմկոմիտեն անվանում է «Նեֆրիտե սառցե մատանի»։ Այն բիաթլոնի և դահուկային սպորտի մրցուղիները միացնում է  դահուկացատկի համալիրին:

Առաջին միջազգային մրցաշարը աշխարհի գավաթի խաղարկության փուլը կլինի։ Դա փաստորեն միակ հնարավորությունն է փորձարկելու օլիմպիական նոր ասպարեզը: Ստուգատեսը նախատեսված է  2021թ․ փետրվարին:

Օլիմպիական շինություններում  աշխատանքները կավարտվեն այս տարեվերջին։ 

 

Placeholder
Չինաստանի բիաթլոնի և դահուկային սպորտի ազգային կենտրոննների շինարարությունն ավարտվել է