Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Անվանի կոմպազիտոր, ֆլեյտահար և երգեհոնահար Վալերի Տոլստովն աջակցություն է հայտնել հայ ժողովրդին։
«Սիրելի՛ հայ (և ոչ միայն) երաժիշտներ, որ այժմ գտնվում եք Շվեյցարիայում։
Մենք պատրաստվում ենք բարեգործական համերգների շարք անցկացնել, որոնց հասույթը կներդրվի տներից զրկված արցախցիների կարիքների հոգալուն և Շուշիի եկեղեցու վերակառուցմանը, որը հրետակոծման հետևանքով է վնասվել։ Եթե մասնակցելու ցանկություն ունեք՝ անպայման դիմեք։
Առաջին համերգը կկայանա հոկտեմբերի 24-ին, Toni Areal Zurich-ում։
Հ․Գ․ Կարանտինային ժամանակներից ի վեր ես որևէ համերգ չեմ ունեցել։ Համերգներիս վերսկսման պատճառը ողբերգական է, սակայն մենք բոլորս պատերազմի ավարտի շուտափույթ հույս ունենք»,- նշված է նրա խոսքում, որը ներկայացրել է Հայաստանի ազգային ֆիլարմոնիկ նվագախումբը։