Ջոկատի տղերքը բարձր են պահում «Սև հովազի» և իրենց հրամանատար Ռուստամի պատիվը. Աբրահամյան
Հասարակություն
22:13 17/10/2020
Հայաստան

Ջոկատի տղերքը բարձր են պահում «Սև հովազի» և իրենց հրամանատար Ռուստամի պատիվը. Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Սև Հովազի Ռուստամի հետ շփվելու առիթ չեմ ունեցել, բայց իր ջոկատի տղերքի հետ առաջնագծում շատ եմ հանդիպել։

2016 թվականի մարտական գործողություններից հետո Ռուստամի գումարտակի տղերքը միաձայն որոշում ընդունեցին շարունակել իրենց ծառայությունը՝ պատերազմից հետո էլ մարտական հերթապահություն կրել սահմանի ամենավտանգավոր ուղղություններում։

Այսօր էլ նրանք ռազմաճակատի սուր ծայրում են և իրենց գերազանց ծառայությամբ բարձր են պահում Սև հովազի և իրենց հրամանատարի պատիվը։

Հիշեցնենք, որ Արցախյան շփման գծում վիրավորված ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը մահացել է այսօր։ Նրա որդին թշնամու կրակից զոհվել էր հոկտեմբերի 17-ին։ 

Placeholder
Ջոկատի տղերքը բարձր են պահում «Սև հովազի» և իրենց հրամանատար Ռուստամի պատիվը. Աբրահամյան