Եվրոպայի սամբոյի առաջնությունը չեղարկվել է
Սպորտ
18:02 20/10/2020
Հայաստան

Եվրոպայի սամբոյի առաջնությունը չեղարկվել է

Եվրոպայի սամբոյի առաջնությունը, որը պետք է անցկացվեր Եկատերինբուրգում, նոյեմբերի վերջին,  չեղյալ է հայտարարվել  աշխարհում և Ռուսաստանում համաճարակաբանական իրավիճակի վատթարացման պատճառով: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ կայքից։ 

Որոշումը կայացվել է մարզաձևի  եվրոպական ֆեդերացիայի և կազմկոմիտեի համատեղ համաձայնության արդյունքում: Վարակի պատճառով խաղարկվող մրցանակներին արժանի բազմաթիվ վարպետներ անկարող են ժամանել մրցավայր։

2021 թ. Եվրոպայի առաջնությունը նախատեսված է անցկացնել Իտալիայում։ Եթե այդ երկիրը հրաժարվի, ապա ֆեդերացիան մրցաշարը կտեղափոխի Եկատերինբուրգ:

Placeholder
Եվրոպայի սամբոյի առաջնությունը չեղարկվել է