ԱՆ. Հիշեք, բժիշկներն այս պահին զինվորներին են պետք
Առողջություն
12:02 21/10/2020
Հայաստան

ԱՆ. Հիշեք, բժիշկներն այս պահին զինվորներին են պետք

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը, հաշվի առնելով Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրների՝ օր օրի ավելացող թիվը, գրում է.

«Ամռան ամիսներին մեզ հաջողվեց իջեցնել կորոնավիրուսային հիվանդության դեպքերի թիվը նաև այն պատճառով, որ մարդիկ սկսեցին պահպանել հակահամաճարակային կանոնները:

Կրե՛ք դիմակ, պահպանե՛ք սոցիալական հեռավորությունն ու ձեռքերի հիգիենան:

Բժշկական անձնակազմն այս պահին երկու ուղղությամբ է «կռվում» տեսանելի և անտեսանելի թշնամու դեմ:

ՀԻՇԵՔ`

Բժիշկներն այս պահին զինվորներին են պետք»։

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանում երեկ կատարվել է 4340 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1836 նոր դեպք:

Placeholder
ԱՆ. Հիշեք, բժիշկներն այս պահին զինվորներին են պետք