Հոգեբանական աջակցություն՝ արցախցի երեխաներին
Հասարակություն
11:52 22/10/2020
Հայաստան

Հոգեբանական աջակցություն՝ արցախցի երեխաներին

«Երևան իմ սեր» հիմնադրամն իր նոր նախաձեռնության շրջանակում հոգեբանական աջակցություն  է տրամադրում Արցախում պատերազմական գործողությունների  հետևանքով Հայաստան տեղափոխված երեխաներին: Ծրագրի մեկնարկը տրվել է հոկտեմբերի 9-ին: Առաջին փուլին մասնակցել է  4-16 տարեկան շուրջ 80 երեխա, որոնք բաժանվում են երեք տարիքային խմբերի:

Հիմնադրամից հայտնում են, որ թեպետ ծրագիրն ուղղված է եղել երեխաներին հոգեբանական աջակցություն տրամադրելուն, սակայն դրա առաջին օրերը ցույց են տվել, որ երեխաների ծնողները կամ խնամակալները ևս ունեն հոգեբանական աջակցության կարիք:

Ելնելով դրա անհրաժեշտությունից, հիմնադրամի հոգեբանները աշխատանքներ են տանում նաև երեխաների ծնողների հետ: «Երևան իմ սեր» հիմնադրամն այս երեխաների համար կազմակերպել է նաև երաժշտական ու թատերական միջոցառումներ:

Ծրագրի հեղինակները նշում են, որ հիմնադրամի դռները բաց են պատերազմական  գործողությունների հետևանքով հոգեբանական աջակցության կարիք ունեցող  բոլոր երեխաների համար:

 

Placeholder
Հոգեբանական աջակցություն՝ արցախցի երեխաներին