Մեր անձնականը պետք է զոհենք հանուն հայրենիքի. Նիկոլայ Ծատուրյան
Քաղաքական
15:18 23/10/2020
ԼՂՀ

Մեր անձնականը պետք է զոհենք հանուն հայրենիքի. Նիկոլայ Ծատուրյան

«Ժողովուրդ ջան, մեր դուխը միշտ տեղն է»,-  «Զինուժ մեդիայի» հրապարակած տեսաուղերձում ասում է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը։

Նրա խոսքով, հայ ժողովուրդը, որ ունի այսպիսի զավակներ, անպարտելի է։

«Իննսուն միլիոնի դեմ երեք միլիոն է կռվում, տեսեք ինչ անհամաչափ թիվ է։ Դրա համար, սփյուռքի, Հայաստանի, Արցախի տղերք ջան, կամավոր գրվեք, քանի որ հայրենիքից ավելի թանկ ոչինչ գոյություն չունի։

Եվ այսօր մեր անձնականը պետք է զոհենք հանուն հայրենիքի։ Դրա համար կոչ եմ անում, ժողովուրդ ջան, հայրենիքին սատար կանգնեք, հայրենիքը ձեր կարիքը շատ ունի»,- նշեց նա։

Placeholder
Մեր անձնականը պետք է զոհենք հանուն հայրենիքի. Նիկոլայ Ծատուրյան