ՊԲ կարիքների համար քնապարկերի անհրաժեշտ քանակը լրացված է
Հասարակություն
18:47 25/10/2020
ԼՂՀ

ՊԲ կարիքների համար քնապարկերի անհրաժեշտ քանակը լրացված է

«Խորին երախտիգիտություն հայտնելով մեր քաղաքացիներին` բանակի կարիքների համար անհրաժեշտ նյութական միջոցների ձեռք բերմանն արագ արձագանքելու համար, միևնույն ժամանակ հայտնում ենք, որ այս պահի դրությամբ Արցախի Հանրապետության ՊԲ կարիքների համար ՔՆԱՊԱՐԿԵՐԻ անհրաժեշտ քանակը լրացված է և պարբերաբար իրականացվում է մատակարարում»,- տեղեկացնում է ԱՀ ՊԲ-ն։

Միևնույն ժամանակ նշվում է՝ մեր հայրենակիցներին խնդրում ենք լրացուցիչ միջոցներ չծախսել ԱՀ ՊԲ-ի համար ոչ հրատապ նյութական միջոցներ ձեռք բերելու կամ արտադրելու համար.

«Անհրաժեշտության դեպքում ԱՀ ՊԲ-ն հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ: Ինչ վերաբերվում է քնապարկերի անհրաժեշտության մասին ահազանգերին, խնդրում ենք նման դեպքերում դիմողներին ուղղորդել ԱՀ ՊԲ համապատասխան թիկունքային ծառայություն»։

Placeholder
ՊԲ կարիքների համար քնապարկերի անհրաժեշտ քանակը լրացված է