Բաքվի կինոկենտրոնը հրաժարվել է Մել Գիբսոնի մասնակցությամբ ֆիլմեր ցուցադրելուց
Մշակույթ
16:40 27/10/2020
Տարածաշրջան

Բաքվի կինոկենտրոնը հրաժարվել է Մել Գիբսոնի մասնակցությամբ ֆիլմեր ցուցադրելուց

Բաքվի «Նիզամի» կինոկենտրոնը հրաժարվել է հոլիվուդյան հայտնի դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնի մասնակցությամբ ֆիլմեր ցուցադրելուց՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ նրա հայտարարությունների պատճառով: Այս մասին հայտնում է «Վզգլյադը»։

Նշվում է, որ հոկտեմբերի 26-ին Մել Գիբսոնը  սոցցանցում  հրապարակում էր արել ղարաբաղյան հակամարտության հարցով, որը Բաքվում համարվել է աջակցող ակտ «անջատողական ռեժիմին»:

Կինոկենտրոնում ասել են, որ Գիբսոնը «գաղափար չունի» Ադրբեջանի պատմությունից, ու հենց այդ պատճառով էլ հրաժարվում են  նրա մասնակցությամբ ֆիլմերի ցուցադրությունից։

Placeholder
Բաքվի կինոկենտրոնը հրաժարվել է Մել Գիբսոնի մասնակցությամբ ֆիլմեր ցուցադրելուց