Տոկիոյում ցուցադրվում է 32-րդ օլիմպիական խաղերի կրակը
Աշխարհում
18:36 27/10/2020
Աշխարհ

Տոկիոյում ցուցադրվում է 32-րդ օլիմպիական խաղերի կրակը

Տոկիոյում  ցուցադրվում է 32-րդ օլիմպիական խաղերի կրակը։ ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝  Kyodo գործակալությունը հայտնում է, որ այն  նոյեմբերից մինչև հաջորդ տարվա մարտ կշրջի Ճապոնիայի  վարչական տարածքներով։

Օգոստոսի վերջին, հատուկ արարողության ժամանակ, ջահը տեղադրվեց Ճապոնիայի մայրաքաղաքի օլիմպիական թանգարանում: Կրակը հատուկ լամպի ներսում է։ Կորոնավիրուսի պատճառով թանգարան այցելելու համար անհրաժեշտ է նախնական գրանցում։

Օլիմպիական  կրակը Հունաստանից Ճապոնիա էր բերվել մարտին՝ խաղերը հետաձգելու որոշումից չորս օր առաջ:

Տոկիոյի մարզահանդեսը պետք է անցկացվի 2021թ․ հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:

 

Placeholder
Տոկիոյում ցուցադրվում է 32-րդ օլիմպիական խաղերի կրակը