Կներկայացվի Գագիկ Հարությունյանի «Ղարաբաղ» շարքն իր 29 լուսանկարչական աշխատանքով
Մշակույթ
09:00 28/10/2020
Հայաստան

Կներկայացվի Գագիկ Հարությունյանի «Ղարաբաղ» շարքն իր 29 լուսանկարչական աշխատանքով

Գեղագիտության ազգային կենտրոնում հոկտեմբերի 30-ին հատուկ ցուցադրությամբ կներկայացվի հայ գեղարվեստական լուսանկարչության նշանավոր ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի «Ղարաբաղ» շարքն իր 29 լուսանկարչական աշխատանքով։

«Անվերջ վերադարձ. Գագիկ Հարությունյանի «Ղարաբաղ» լուսանկարչական շարքը» խորագրով ցուցադրությունը նախաձեռնել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ Գեղագիտության ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ։

Placeholder
Կներկայացվի Գագիկ Հարությունյանի «Ղարաբաղ» շարքն իր 29 լուսանկարչական աշխատանքով