Ռուբեն Գրիգորյանը 1.5 միլիոն դոլարի օգնություն է ուղարկել Հայաստան
Օրվա թեմա
17:18 29/10/2020
Հայաստան

Ռուբեն Գրիգորյանը 1.5 միլիոն դոլարի օգնություն է ուղարկել Հայաստան

Գործարար և հասարակական գործիչ Ռուբեն Գրիգորյանը հայտարարել է «Հայաստան» համահայակական հիմնադրամին 1 մլն դոլար փոխանցելու մասին։

Մոսկվայի հայկական թանգարանը տարածել է նրա հայտարարությունը, որտեղ ասված է.

«Հենց հիմա փոխանցում եմ $1 000 000 «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ առաջին հերթին հայկական բանակին սատարելու համար։ Նաև ավելի քան կես միլիոն դոլարի գույք եմ ուղարկել:
Օգնել ենք, օգնում ենք, օգնելու ենք։

Պիտի օգնենք մարտերի ժամանակ հերոսաբար ընկած մեր մարտիկների ընտանիքներին։ Հաղթանա՛կ»։

Ռուբեն Գրիգորյանը Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում լայնածավալ նախագծեր իրականացնող «ՌՈՒՑՈԳ-Ինվեստ» ընկերության հիմնադիրն է։ Արժեքավոր է նաև նրա հասարակական գործունեությունը. Մոսկվայի հայկական թանգարանի ստեղծողն է, ինչպես նաև հանդիսանում է Ռուսաստանի հայերի միավորման համանախագահը։

Գրիգորյանը բազմաթիվ հոդվածների, գրքերի, ֆիլմերի սցենարների հեղինակ է։ Նրա բարեգործական նախաձեռնությունները Հայաստանում և Արցախում մի քանի տասնյակի են հասնում։
 

Placeholder
Ռուբեն Գրիգորյանը 1.5 միլիոն դոլարի օգնություն է ուղարկել Հայաստան