Այսօր ձյուդոյի համաշխարհային օրն է
Սպորտ
18:11 29/10/2020
Աշխարհ

Այսօր ձյուդոյի համաշխարհային օրն է

Մարզական օրացույցում հոկտեմբերի 28-ը  նշվում  է որպես ձյուդոյի համաշխարհային օր: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։

Ձյուդոն  միայն սպորտ  չէ։  Այն մի ամբողջ  կրթական համակարգ է, որը սերմանում է  մարդկային արժեքներ․  դաստիարակում է համառություն, քաջություն, հարգանք և այլ կարևոր հատկություններ:

Մարտարվեստի երկրպագուների թիվը աշխարհում աճում է  երկրաչափական պրոգրեսիայով։ Վիճակագրությամբ աշխարհում ավելի քան 20 միլիոն մարդ զբաղվում է այդ մարզաձևով։

Համաճարակի պատճառով, այս տարի, ձյուդոյի օրվա  նշանաբանը  դարձավ «Միասին ավելի ուժեղ»  կարգախոսը։

Ի դեպ, հոկտեմբերի 28-ը պատահական օր չէ։ Այդ օրը  ծնվել է  մարտարվեստի վարպետ, ձյուդոյի հիմնադիր, ճապոնացի Ձիգորո Կանոն։ Նա ձյուդո  հասկացությունը մեկնաբանել է, որպես ճիշտ,  ճկուն, փափուկ  ճանապարհ։ Այդ մարզաձևը հիմնված է ճապոնական այլ մարտաոճերի վրա:

Ձյուդոյի հիմնական առանձնահատկությունը վտանգավոր հարվածների բացակայությունն է, որոնք  հանգեցնում են  կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների։ Այս հանգամանքը  մարզաձևը մատչելի է դարձնում  մարդկանց լայն շրջանակի համար: Պայքարը հիմնված է այն սկզբունքով, որը թույլ է տալիս օգտագործել ոչ թե մրցակցի ուժը, այլ  անձնական ունակությունները։

Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան ստեղծվել է 1951թ․ և նախագահ է ընտրվել մարզաձևի հիմնադրի որդին՝ Ռիսեյը։ Նորամուտը օլիմպիական խաղերում տեղի է ունեցել 1964թ․՝ մարզաձևի հայրենիք Ճապոնիայի մայյրաքաղաք Տոկիոյում։

 

Placeholder
Այսօր ձյուդոյի համաշխարհային օրն է