Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջը գրում է.
«Առաջնագծի հոգևորականները՝ Պետրոս սարկավագ Ղազարյան և Ծերուն սարկավագ Ներսիսյան
Երկու սարկավագների եղբայներն էլ սպաներ են, նրանցից մեկը վիրավոր է։
Գնդերեց եղբայրը չի թողել սահմանը և մինչև օրս էլ չի այցելել եղբորը»։
Հիշեցնենք, որ հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելության ընթացքին զոհվել են գնդերեց բարեշնորհ Նարեկ սարկավագ Պետրոսյանը և շարքային Ռուստամ սարկավագ Պողոսյանը։
Panorama.am-ի հետ զրույցում ՀՀ զինված ուժերի հոգևոր սպասավոր Տեր Ենովք քահանա Եսայանը տեղեկացրել էր, որ ռազմական գործողությունների գոտում՝ հենց առաջնագծում է գտնվում մոտ 25-30 հոգևորական՝ գնդերեցներ և թեմերից քահանաներ կամավոր սկզբունքով։ Պատերազմի ընթացքում արդեն կան վիրավորում ստացած հոգևորականներ, մեկ հոգևորական տաս օրից ավելի անհայտ կորած է։




