Վարդան Ոսկանյան. Աշխարհում և հատկապես մեր տարածաշրջանում շատ ավելի կարևոր է ուժեղ, քան քաղաքակիրթ լինելը
Քաղաքական
10:29 01/11/2020
Հայաստան

Վարդան Ոսկանյան. Աշխարհում և հատկապես մեր տարածաշրջանում շատ ավելի կարևոր է ուժեղ, քան քաղաքակիրթ լինելը

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. 

«Մեզանում արմատավորված մի կարծրատիպ կա, համաձայն որի պետք է «մենք քաղաքակիրթ ենք» հիմնական կաղապարը պարունակող պարբերական ուղերձներ հղել մնացյալ աշխարհին, ինչից «բխում է», թե դա կարևոր պայման է «քաղաքակիրթ աշխարհի» աջակցությունը ստանալու։

Աշխարհում և հատկապես մեր տարածաշրջանում, ցավոք, շատ ավելի կարևոր է ուժեղ, քան քաղաքակիրթ լինելը, իդեալական տարբերակում՝ և՛ ուժեղ, և՛ քաղաքակիրթ։

Ապացույցը, դիցուք, քաղաքակրթությունն, ըստ էության, ոչնչացնող աֆղանական թալիբների հետ նույն այդ «քաղաքակիրթ աշխարհի» բանակցություններն են, մինչդեռ հնագույն արամեական և վաղ քրիստոնեական քաղաքակրթությունը մինչև մեր օրերը հասցրած մերձավորարևելյան ասորիների հետ ոչ ոք չի բանակցում»։ 

Placeholder
Վարդան Ոսկանյան. Աշխարհում և հատկապես մեր տարածաշրջանում շատ ավելի կարևոր է ուժեղ, քան քաղաքակիրթ լինելը