Թանգարանները՝ զինվորի կողքին
Մշակույթ
13:24 01/11/2020
Հայաստան

Թանգարանները՝ զինվորի կողքին

Նոյեմբերի 3-ին, ժամը 12:00-18:00-ն, Երևանի Հյուսիսային պողոտայում կկազմակերպվի հուշանվերների և գրքերի ցուցահանդես-վաճառք, որի ամբողջ հասույթը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Այն կազմակերպվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ։ 

ԿԳՄՍ -ից հայտնում են, որ ցուցահանդես-վաճառքին կմասնակցեն ՀՀ թանգարանները` պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները: Թանգարանների մեկ այլ նախաձեռնությամբ՝ աշխատակիցները համախմբվում են թանգարանների բացօթյա տարածքներում և զինվորների համար գլխարկներ գործում, որոնք ոգեշունչ մաղթանքներով մոտ օրերս կուղարկվեն առաջնագիծ:

Placeholder
Թանգարանները՝ զինվորի կողքին