Վայքում, Ջերմուկում և Կապանում. տնտեսավարողների մոտ նկատվում է առաջընթաց նորմերի պահպանման հարցում
Առողջություն
18:16 02/11/2020
Հայաստան

Վայքում, Ջերմուկում և Կապանում. տնտեսավարողների մոտ նկատվում է առաջընթաց նորմերի պահպանման հարցում

 Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է համավարակի տարածման դեմ պայքարը: Այս մասին հայտնում են ԱԱՏՄ-ից։

Հարավային տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերի անակնկալ շրջայցերն այս անգամ Վայքում, Ջերմուկում և Կապանում էին, դիտակետում՝ հյուրանոցները, դեղատներն ու գեղեցկության սրահները։

ԱԱՏՄ տեսչական ստուգայցերը վերջին շրջանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հաստատված կանոնների առանձնակի խախտումներ չեն արձանագրում։ Իրազեկման մակարդակը վերոնշյալ տարածքներում զգալիորեն բարձրացել է:

Խախտումներ արձանագրելու դեպքում տեսուչներն իրականացնում են բացատրական աշխատանք, տրամադրում խորհրդատվություն, խախտումների վերացման հանձնարարագրեր:

ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ ՀՀ առողջապահության նախարարի 17-ն որոշմամբ սահմանված անվտանգության կանոնների պահպանումը պարտադիր է, այլապես սահմանվում են տուգանքներ։
Հատկապես ռազմական դրության շրջանում կարևոր է դրանց ճշգրիտ պահպանումը թե  տնտեսավարողների, թե անհատ քաղաքացիների կողմից։

Placeholder
Վայքում, Ջերմուկում և Կապանում. տնտեսավարողների մոտ նկատվում է առաջընթաց նորմերի պահպանման հարցում