Կարեն Հովհաննիսյան. Դատելով արաբական աշխարհի արձագանքներից՝ Թուրքիան վարձկանների հավաքագրման խնդիրներ է ունենալու
Քաղաքական
11:45 02/11/2020
Հայաստան

Կարեն Հովհաննիսյան. Դատելով արաբական աշխարհի արձագանքներից՝ Թուրքիան վարձկանների հավաքագրման խնդիրներ է ունենալու

Թուրք-քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը գրում է.

«Ահաբեկչական խմբավորումների անդամների գերեվարումը և վկայությունները կայծակնային արագությամբ տարածվում են արաբական աշխարհում։ Դատելով արձագանքներից Թուրքիան խնդրի առաջ է կանգնելու հետագա հավաքագրման հարցում։

Կարծում եմ, որ այդ ահաբեկչական երկիրը հիմա կփոխի հավաքագրման ձևը։ Ենթադրում եմ, որ կլինի որոշակի կանխավճար և երաշխիք, որ ոչնչացվելուց հետո իրենց ընտանիքները չեն կանգնի ֆինանսական լուրջ խնդիրի առջև։

Բայց, միևնույն ժամանակ, վստահ եմ, որ այլևս Թուրքիան ի վիճակի չի լինի նոր ֆինանսական բեռով Սիրիայից ահաբեկիչներ ներգրավել արցախա-ադրբեջանական պատերազմում»։

Placeholder
Կարեն Հովհաննիսյան. Դատելով արաբական աշխարհի արձագանքներից՝ Թուրքիան վարձկանների հավաքագրման խնդիրներ է ունենալու