Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախից Հայաստան եկած կանայք Արագածոտնի մարզում բացել են կարի արտադրամաս, կարում են էկո պայուսակներ:
«Արցախից եկած կանայք արդեն տևական ժամանակ է Արագածոտնի մարզում մեր օժանդակությամբ բացել են կարի արտադրամաս։ Նախաձեռնությունը կոչվում է «Արցախցի կանայք` Արցախի համար»:
Կարում են էկո պայուսակներ: Վաճառքից ստացված հասույթի 50%-ը փոխանցվում է կանանց որպես աշխատավարձ, իսկ մյուս 50%-ն ուղղվում է ընդհանուրի սոցիալական կարիքներին»,- այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է դերասան Մկրտիչ Արզումանյանը:
