Ջավախքցի Ռուսլան Հակոբյանը զոհվել է Արցախում
Օրվա թեմա
10:19 04/11/2020
Տարածաշրջան

Ջավախքցի Ռուսլան Հակոբյանը զոհվել է Արցախում

Ջավախքի Փոգա գյուղից ազատամարտիկ Ռուսլան Հակոբյանը  զոհվել է Արցախում ընթացող պատերազմի ընթացքում: Այս մասին հայտնում է «Ջավախք մեդիան»։ 

Նշենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում հայրենի հողը պաշտպանելիս Արցախում զոհվել են արմատներով ջավախքցի բազմաթիվ զինծառայողներ ու կամավորականներ:

Այս պատերազմի ընթացքում ջավախքցիներն աչքի են ընկնում նաև իրենց հերոսությամբ։

Ավելի վաղ Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Գարեգին Պողոսյանը պարգևատրվել էր Հայրենիքի շքանշանով: Գարեգին Պողոսյանը ծնվել և հասակ է առել Ջավախքի Խավեթ գյուղում։ 

Placeholder
Ջավախքցի Ռուսլան Հակոբյանը զոհվել է Արցախում