Տոկիոյի մարզադաշտում փորձարկվել են COVID-19-ի հակաքայլերը
Աշխարհում
18:54 05/11/2020
Աշխարհ

Տոկիոյի մարզադաշտում փորձարկվել են COVID-19-ի հակաքայլերը

Տոկիոյի մարզադաշտում, որի տրիբունաները  տեղավորում են 32 հազար հանդիսականի, փորձարկվել են COVID-19-ի  հակաքայլերը։ Այդկերպ ստուգվել է երկրպագուների ներկայությունը ստադիոնում։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

Այնտեղ տեղադրված  են տասնյակ տեսախցիկներ, սենսորներ և դիմակներ կրելու, երկրպագուների շարժը, ածխաթթու գազը վերահսկելու և քամու արագությունը չափելու սարքեր։

Ճապոնիայի կառավարությունը  թույլատրում է մարզադաշտերն օգտագործել 50 տոկոս բեռնվածությամբ։ Նպատակ կա պարզել, թե արդյոք համավարակի ընթացքում մարզադաշտը կարող է անվտանգ լինել մարզասերների համար:

Արդյունքները կզեկուցվեն  կառավարությանը և կօգտագործվեն օլիմպիական խաղերի ուղեցույցում։ Ենթադրվում է, որ տվյալները կվերլուծի ճապոնական Fugaka գերհամակարգիչը, որն օգտագործվել է գնացքներում, դասասենյակներում` կաթիլների տարածումը հսկելու համար:

 

Placeholder
Տոկիոյի մարզադաշտում փորձարկվել են COVID-19-ի հակաքայլերը