Արտավազդ Փելեշյանն իր «Բնություն» ֆիլմի հոնորարը նվիրաբերել է Արցախին
Մշակույթ
13:44 06/11/2020
Աշխարհ

Արտավազդ Փելեշյանն իր «Բնություն» ֆիլմի հոնորարը նվիրաբերել է Արցախին

Հետաձգվել է Փարիզի Կարտիե ժամանակակից արվեստի կենտրոնում դեռևս հոկտեմբերի 23-ին բացված Արտավազդ Փելեշյանի կինոարվեստին նվիրված «Բնություն» ցուցահանդեսը, որը շարունակվելու էր ևս 3-4 ամիս: Այս մասին գրում է «Կինոաշխարհը»։ 

Ֆրանսիայի կառավարության որոշմամբ՝ պայմանվորված համավարակի երկրորդ ալիքով, երկրում փակվել են  թանգարանները, մշակութային կենտրոններն ու առհասարակ բոլոր ժամանցի վայրերը՝ մինչև դեկտեմբերի 1-ը։ Այդ պտճառով Կարտիե հիմնադրամը  ևս ժամանակավորապես դադարեցրել է «Բնություն» ցուցահանդեսի նախագիծը։

Նշվում է նաև, որ Արտավազդ Փելեշյանը «Բնություն» ֆիլմի 15.000 եվրո հոնորարը փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ ի աջակցություն Արցախի:
 

Placeholder
Արտավազդ Փելեշյանն իր «Բնություն» ֆիլմի հոնորարը նվիրաբերել է Արցախին