Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու զանգերը չեն լռելու
Օրվա թեմա
09:35 08/11/2020
ԼՂՀ

Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու զանգերը չեն լռելու

Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու զանգերը շարունակում են հնչել, եկեղեցում շարունակում են հնչել աղոթքներ։ «Շողակաթ» հեռուստաընկերությունը տեսանյութ է հրապարակել՝ գրելով. «Շուշիի հայոց եկեղեցու զանգերը չե’ն լռելու»։ 

Հիշեցնենք, որ թշնամին հոկտեմբերի 8-ին թիրախավորել ու հարվածներ է հասցրել եկեղեցուն։ Այսօր եկեղեցու որոշ հատված ավերված է։ 

Ղազանչեցոց եկեղեցին համարվում է Արցախի հոգևոր ամենախոշոր կառույցներից մեկը: Ղազանչեցոց եկեղեցին XIX դարի հայկական ճարտարապետական արվեստի ուժի և հայ շինարարի կառուցող լինելու հանճարի վկայությունն է:
Պատերազմի տարիներին՝ 1989-ից, վանքը դարձել էր զինապահեստ, դրանից առաջ էլ ադրբեջանցիերը այն վերածել էին անասնագոմի: Արցախյան գոյամատի ընթացքում գնդակոծված Շուշիում զգալի վնասվել էր նաև Ղազանչեցոց եկեղեցին: Եկեղեցին վերջնականապես նորոգվել է մայիսյան հաղթանակից հետո՝ 1994-1998 թվականներին:

Placeholder
Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու զանգերը չեն լռելու