Արոնյանը և Մարտիրոսյանը կմասնակցեն 2020 Speed Chess Championship մրցաշարին
Սպորտ
13:09 09/11/2020
Հայաստան

Արոնյանը և Մարտիրոսյանը կմասնակցեն 2020 Speed Chess Championship մրցաշարին

Մեկնարկել է Chess.com կայքի  2020 Speed Chess Championship, որին մասնակցում են 16 շախմատիստներ։ Մրցաշարն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվող լքում է պայքարը։

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ մրցաշարի մասնակիցների մի մասը այդ թվում Լևոն Արոնյանը, ստացել են մրցաշարին մասնակցելու անհատական հրավեր, իսկ Հայկ Մարտիրոսյանն այդ իրավունքը նվաճել է մի շարք նախընտրական մրցաշարերում հաջող ելույթների շնորհիվ։ 2020 Speed Chess Championship-ին մասնակիցների թվում են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Յան Նեպոշմնայշչին, Անիշ Գիրին և մի շարք այլ հանրահայտ շախմատիստներ։ 1/8 եզրափակչի որոշ մրցախաղեր արդեն կայացել են․ մասնավորապես Մագնուս Կարլսենը հաղթել է Փարհամ Մաղսուդլուին, Վլադիմիր Ֆեդոսեևը՝ Ֆիրուզա Ալիռեզային, իսկ Մաքսիմ Վաշիե-Լագրավը՝ Նիհալ Սարինին։

Լևոն Արոնյանը նոյեմբերի 11-ին, Երևանի ժամով 21։00-ին կմրցի Յան Նեպոմնյաշչու դեմ, իսկ Հայկ Մարտիրոսյանը նոյեմբերի 12-ին, կրկին Երևանի ժամով 21։00-ին կմրցի Հիկարու Նակամուրայի դեմ։

Placeholder
Արոնյանը և Մարտիրոսյանը կմասնակցեն 2020 Speed Chess Championship մրցաշարին