Պետք է բոլորս գոտիները մի փոքր ավելի պինդ սեղմենք. ԿԳՄՍ փոխնախարար
Կրթություն, գիտություն
16:42 09/11/2020
Հայաստան

Պետք է բոլորս գոտիները մի փոքր ավելի պինդ սեղմենք. ԿԳՄՍ փոխնախարար

«Համավարակի պատճառով բյուջեի սղությամբ պետք է բոլորս գոտիները մի փոքր ավելի պինդ սեղմենք»,-ԱԺ-ում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը՝ բացատրելով ընթացիկ տարվա համեմատ հաջորդ տարի կրթության ոլորտին պակաս ֆինանսավորում նախատեսելու փաստը:

Ըստ փոխնախարարի, ֆինասավորման կրճատումը պայմանավորված է նաև Հայաստանի ներսում և արտերկրում օբյեկտիվ պատճառներով շատ մասսայական միջոցառումների հետաձգմամբ կամ չեղարկմամբ:

Արթուր Մարտիրոսյանը  տեղեկացրեց, որ «Մեծ նվաճումների սպորտ»   ծրագրով կա 10.5 տոկոս բյուջեի ֆինանսավորման աճ, որը կապված է  օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիրներին տրամադրվող պատվովճարների չափի և շահառուների թվի ավելացման հետ:

Փոխնախարարի խոսքով, նախնական և միջին արհետագործական մասնագիտական կրթության մեջ անվճար տեղերի թվի կրճատման հետևանքով բյուջեի այդ ծրագիրը 1 մլրդ 43 մլն դրամով քիչ կֆինանսավորվի:

Նա նաև տեղեկացրեց, որ 15.2 տոկոս նվազեցվել է կինեմատոգրաֆիայի ծրագիրը, որը պայմանավորված է բյուջեի սղությամբ:

Մշակույթային ժառանգության ծրագրով, ըստ փոխնախարարի, կա աճ, բայց այն տեխնիկական է, քանի որ «Սարդարապատի հուշահամալիր» ՊՈԱԿ-ը ՊՆ-ից փոխանցվել է ԿԳՄՍ նախարարությանը:

«Երիտասարդական ծրագրերի մեջ կա փաստացի աճա, բայց պետք է նշեմ, որ այն իրական փաստացի աճ չէ, ուղղակի այն երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու միջոցառման աճն է կապված շահառուների թվի ավելացման հետ»,- հայտարարեց ԿԳՄՍ փոխնախարարը և հավելեց, որ մյուս բոլոր միջոցառումներով ունեն ֆինանսավորման կրճատումներ:

Բացառությունների թվում փոխնախարարը հիշատակեց հանրակրթության ծրագրերը, որտեղ աճը 3.3 տոկոս է և կազմում է 3 մլրդ 308 մլն դամ, քանի որ նախարարության բյուջեի հիմնական մասը գնում է դրան:

Այս ծրագրի շրջանակներում իրականացվելու է տրանսպորտային ծախսերի նոր համակարգի ներդրում, սահմանամերձ դպրոցներին անվճար դասագրքերի քանակի ավելոցում, հեռավոր գյուղեր գործողվող ուսուցիչների գործուղման ծախսերի նոր բանաձևերի կիրառում:

Արթուր Մարտիրոսյանը  խոսքով, 3 մլրդ 308 մլն դամի մեջ մտնեում են ևս երկու մարզում ներառական կրթության ներդրման և կայուն դպրոցական սնունդի  ծրագրում մեկ մարզ ընդգրկելու ծախսերը:

«Արտադպրոցական դաստիարակության ծրագրի շրջանակներում ունենք 14.8 տոկոս կրճատում, որը պայմանավորված է  համավարակի պատճառով տարբեր միջոցառումների չեղարկմամաբ»,-հայտնեց փոխնախարարը և հավելեց, որ  «Գիտություն և գիտատեխնիկակն հետազոտություններ» ծրագրի հատկացումները նույնպես նվազել են 3.5 տոկոսով:

Փոխնախարարը հայտնեց, որ հաջորդ տարի կա նաև նոր ծրագիր, մասնավորապես ԵՄ-ն հանուն նորարարության ծրագրի շրջանակներում Հայաստանում կուժեղացվի տեխնոլոգիական կրթությունը, որի պիլոտային ծրագիրը կարվի Տավուշի մարզում:

Placeholder
Պետք է բոլորս գոտիները մի փոքր ավելի պինդ սեղմենք. ԿԳՄՍ փոխնախարար