Սուրեն Սարգսյան. Կարծում եմ, իշխանությունն էր անտեղի...
Քաղաքական
09:07 20/11/2020
Հայաստան

Սուրեն Սարգսյան. Կարծում եմ, իշխանությունն էր անտեղի...

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը գրում է.

«Շուրջ 1 տարի առաջ իշխանություններին առաջարկեցի ստեղծել հակաահաբեկչական կենտրոն: Դրա հիմնական նպատակը պետք է լիներ միջազգային համագործակցությունն ու տեղեկատվության փոխանակումը: Հակիրճ կոնցեպտ գրեցի, հիմնավորեցի, նույնիսկ նշեցի, թե որտեղից կարելի է գումար հայթայթել (եթե դրա կարիքը կա): Տարբեր խողովակներով ուղարկեցի երկրի ղեկավարությանը:

2-3 ամիս անց հետաքրքրվեցի, թե արդյո՞ք կենտրոնն արդեն ստեղծվել և կանոնավոր գործում է, պատասխանեցին, որ` ոչ, քանի որ Հայաստանը ահաբեկչության խնդիր չունի, կենտրոնի կարիքն էլ չկա: Զարմացա, բայց մտածեցի երևի առաջարկս անտեղի էր:

Դրանից ընդամենը մի քանի ամիս անց Ադրբեջան սկսեցին ժամանել հազարավոր ահաբեկիչներ, որոնց մասին իշխանությունները տեղեկանում էին ֆեյսբուքից ու տելեգրամից և որևէ գործուն մեխանիզմ չունեին դրա դեմն առնելու կամ պրեվենտիվ քայլեր անելու համար:

Կարծում եմ, որ առաջարկս այդքան էլ անտեղի չէր, իշխանությունն էր անտեղի...»։
 

Placeholder
Սուրեն Սարգսյան. Կարծում եմ, իշխանությունն էր անտեղի...