Կորոնավիրուսի դեմ Moderna-ի պատվաստանյութի արժեքը
Աշխարհում
10:47 22/11/2020
Աշխարհ

Կորոնավիրուսի դեմ Moderna-ի պատվաստանյութի արժեքը

ԱՄՆ-ում մշակված կորոնավիրուսի դեմ  Moderna-ի պատվաստանյութը կարժենա 25-37 դոլար։  Ընկերության ղեկավար Ստեֆան Բանսելը կարծում է, որ այս գինն արդարացված է:

«Սա արդարացված գին է՝ հաշվի առնելով, թե որքան է առողջապահական համակարգի ծախսերը  COVID-19–ով հիվանդության  համար: Մեզ համար հարցը շահույթն առավելագույնի հասցնելը  չէ», -news.ru-ի հաղորդմամբ ասել է  Բանսելը Welt am Sonntag-ին։

Պատվաստանյութի արժեքը կախված կլինի պատվերի քանակից: Ընկերությունը մտադիր է մինչև տարեվերջ արտադրել 20 միլիոն դոզա:

Բանսելն ասել է, որ պատվաստանյութերի մատակարարման շուրջ Բրյուսելի հետ բանակցությունները մոտենում են ավարտին։

Placeholder
Կորոնավիրուսի դեմ Moderna-ի պատվաստանյութի արժեքը