Կորոնավիրուսային հիվանդացության ցուցանիշն առավել բարձր է եղել Երևանում և Կոտայքի մարզում
Առողջություն
16:04 25/11/2020
Հայաստան

Կորոնավիրուսային հիվանդացության ցուցանիշն առավել բարձր է եղել Երևանում և Կոտայքի մարզում

Նոր կորոնավիրուսային վարակով հիվանդացության վերլուծության արդյունքում պարզվել է, որ վերջին տասնօրյակում հիվանդացության ցուցանիշն առավել բարձր է եղել Երևան քաղաքում և Կոտայքի մարզում: Մասնավորպես այն գերազանցել է հանրապետական ցուցանիշը համապատասխանաբար Երևան քաղաքում՝ 1.5, իսկ Կոտայքի մարզում՝ 1.1 անգամ: Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ 

Կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը, մասնավորապես` Երևան քաղաքի և Կոտայքի մարզի բնակիչներին բարձրացնել զգոնությունն անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։ 

 

Placeholder
Կորոնավիրուսային հիվանդացության ցուցանիշն առավել բարձր է եղել Երևանում և Կոտայքի մարզում