Դեսպանին զարմացրել է փաստը, որ Զինվորի տանը կորոնավիրուսի որևէ դեպք չի գրանցվել
Առողջություն
13:59 26/11/2020
Հայաստան

Դեսպանին զարմացրել է փաստը, որ Զինվորի տանը կորոնավիրուսի որևէ դեպք չի գրանցվել

Զինվորի տան հյուրը Նիդեռլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխեմերսինն էր Հոլանդիայի հիմնադրամի մասնաճյուղի տնօրեն Հարություն Սիմոնյանի ուղեկցությամբ։

ԱՊԲՀ աշխատակազմի ղեկավարի տարածած հաղորդագրության համաձայն, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը պատվիրակությանը ծանոթացրել են վերականգնողական կենտրոնի հնարավորություններին, ներկայացրել կենտրոնում առկա բուժսարքավորումները:

Դեսպանին ներկայացվել է  Զինվորի տան պատմությունը, առաքելությունը և զարգացման տեսլականը։
Այցի ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության ծրագրեր՝ ուսումնական և կլինիկական ոլորտներում, ինչպես նաև պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխայցեր կազմակերպելու՝ մասնագիտական փորձի փոխանակմանը նպաստելու նպատակով:

Նիդեռլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխեմերսիին տեղեկացվել է նաև, որ «Զինվորի» տանը բուժում են ստանում ինչպես Արցախյան առաջին պատերազմում, այնպես էլ Ապրիլյան և 2020 թվականի պատերազմների ընթացքում վիրավորում ստացած զինվորները:

Ըստ աղբյուրի, դեսպանը տպավորված էր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի աշխատանքներով, հնարավորություններով և մասնագիտական հաջողություններով։ Նիկոլաս Սխեմերսին հաճելիորեն զարմացրեց նաև այն փաստը, որ մինչ այս պահը որևէ COVID-19-ի դեպք չի արձանագրվել վերականգնողական կենտրոնում։

Հանդիպման ավարտին Ֆրանսիայի Դեսպանը վերականգնողական կենտրոնում բուժվող տղաներին մաղթել է արագ ապաքինում՝ նշելով, որ այս հաստատությունը չափազանց կարևոր է ոչ միայն մատուցվող բարձրորակ ծառայություններով ու ժամանակակից սարքերով, այլև իր բովանդակությամբ ու ջերմ միջավայրով։

Հյուրերը տեղեկացել են, որ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը հիմնադրվել է ՀՀ Պաշտպանության նախարարության, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինհաշմանդամներին» հասարակական կազմակերպության, ինչպես նաև մի շարք նվիրյալների ու բարերարների համատեղ ջանքերով:

Placeholder
Դեսպանին զարմացրել է փաստը, որ Զինվորի տանը կորոնավիրուսի որևէ դեպք չի գրանցվել