Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանի արևելյան ռազմական շրջանից ավելի քան 60 բժիշկներ ժամանել են Ստեփանակերտ: Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
«Արևելյան ռազմական շրջանի հատուկ նշանակության բժշկական առաջին ստորաբաժանումները ժամանել են Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ ՝ տեղի բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար», - ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ առաջին ստորաբաժանման կազմում ընդգրկված են ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-վերակենդանացնողներ, թերապևտներ և համաճարակաբաններ: