Լուվրն աճուրդի է հանում «Մոնա Լիզայի»՝ առանց ցուցափեղկի ստուգումը
Մշակույթ
11:13 30/11/2020
Աշխարհ

Լուվրն աճուրդի է հանում «Մոնա Լիզայի»՝ առանց ցուցափեղկի ստուգումը

Փարիզի Լուվրի թանգարանը աճուրդի կդնի ժամանակակից նկարիչների ավելի քան 20 աշխատանք, ինչպես նաև եզակի ծառայություններ`«հազվագյուտ փորձը վերապրելու համար», այդ թվում` «Ջոկոնդա» («Մոնա Լիզա») կտավի ամենամյա ստուգմանը ներկա գտնվելու հնարավորությունը, երբ այն դուրս են բերում հատուկ պաշտպանիչ ապակու տակից։  mk.ru-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է Christie's աճուրդի տան հայտարարության մեջ:

Իր պատմության մեջ առաջին անգամ Լուվրը աճուրդի է հանում 24 լոտ, ներառյալ ժամանակակից նկարիչների կողմից տրամադրված աշխատանքներ, թանգարանի կողմից տրամադրող եզակի առաջարկներն ու ծառայությունները, ինչպես նաև համաշխարհային ապրանքանիշերի հետ համատեղ ստեղծված լոտերը:

«Ոչ նյութական» լոտերի շարքում է ցուցափեղկից հանելիս «Մոնա Լիզայի» ստուգմանը ներկա գտնվելու հնարավորությունը: Նշվում է, որ գնորդը թանգարանի տնօրենի հետ համատեղ կկարողանա դիտել գործընթացը:

Աճուրդը նշանակված է դեկտեմբերի 1-15-ը Christie-ի կայքում: Հավաքված գումարը կուղղվի թանգարանում գեղարվեստական և մշակութային կրթության նոր տարածք ստեղծելուն:

Placeholder
Լուվրն աճուրդի է հանում «Մոնա Լիզայի»՝ առանց ցուցափեղկի ստուգումը