Դեկտեմբերի 7-ից Երևանի դպրոցների 5-12-րդ դասարաններում կվերսկսվի առկա ուսուցումը
Կրթություն, գիտություն
20:55 30/11/2020
Հայաստան

Դեկտեմբերի 7-ից Երևանի դպրոցների 5-12-րդ դասարաններում կվերսկսվի առկա ուսուցումը

Երևանի հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարաններում  վերսկսում է առկա ուսուցումը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունից։

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը  ՀՀ առողջապահության նախարարության հետ մեկտեղ որոշում է կայացրել  սույն թվականի դեկտեմբերի 7-ից վերսկսել առկա կրթություն ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների  նաև 5-12-րդ դասարանների  սովորողների  համար՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի N 24-Ն հրամանով հաստատված պահանջների պահպանմամբ»,- ասվում է տարածված հաղորդագրությունում։

 

Placeholder
Դեկտեմբերի 7-ից Երևանի դպրոցների 5-12-րդ դասարաններում կվերսկսվի առկա ուսուցումը