Տրվել է դպրոցական աստղագիտական դասախոսությունների 2020թ. ծրագրի մեկնարկը
Կրթություն, գիտություն
22:47 01/12/2020
Հայաստան

Տրվել է դպրոցական աստղագիտական դասախոսությունների 2020թ. ծրագրի մեկնարկը

Այսօր մեկնարկել է Հայկական աստղագիտական ընկերության դպրոցական աստղագիտական դասախոսությունների ծրագիրը։ ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Ա․ Միքայելյանն անձամբ այցելել է Արագածոտնի մարզի 3 դպրոց և հանդիպել դպրոցի աշակերտներին։

Աստղադիտարանից հայտնում են, որ դասախոսությունների շարքը, որը սովորաբար տևում է մոտ մեկ ամիս, իրականացվում է հայ աստղագետների կողմից, ովքեր ՀՀ մարզերի դպրոցներում հանդես կգան հետաքրքիր և բովանդակալից ելույթներով: Այս տարի ելնելով համաճարակի պատճառով ստեղծված իրավիճակից՝ որոշ դպրոցների հետ հանդիպումները կանցկացվեն առցանց տարբերակով։

Դպրոցական աստղագիտական դասախոսությունների ծրագիրն իրականացվում է 2012թ-ից ի վեր։ Դրա նպատակներից մեկը դպրոցներում օժտված և աստղագիտությամբ հետաքրքրքվող աշակերտներին հայտնաբերելն ու նրանց հետ հետագա կապ պահպանելը և նրանց հետագա մասնագիտական աճին օժանդակելն է: Այցելությունների ժամանակ աշակերտներին և դպրոցների գրադարաններին տրամադրվում են աստղագիտական հանրամատչելի նյութեր` գրքեր, բրոշյուրներ և այլն:

Ծրագիրը ֆինանսավորում է Հայ օգնությանֆոնդը (ՀՕՖ)։

Placeholder
Տրվել է դպրոցական աստղագիտական դասախոսությունների 2020թ. ծրագրի մեկնարկը