Երիտասարդ բժիշկը, որ պատերազմի օրերին Մատաղիսում էր, Եղնիկներում
Առողջություն
22:14 02/12/2020
Հայաստան

Երիտասարդ բժիշկը, որ պատերազմի օրերին Մատաղիսում էր, Եղնիկներում

Այսօր Գրիգոր Նարեկացի Բժշկական Կենտրոնի մանկաբույժ Գայանե Սահակովայի ծննդյան օրն է։

Կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղականում ենք, որ Գայանեն պատերազմի առաջին իսկ օրը առանց վարանելու սահման է մեկնել։

«Եղավ Մատաղիսում, Մաղավուզում, Եղնիկներում․․․առավել կարևոր համարեց իր աշխատանքը սահմանում՝ զինվորի կողքին, և չվերադարձավ մինչև ավարտ՝ մինչև պատերազմի վերջին օրը․․․

Հասկացանք, թե որքան մեծ ուժ կա այս գեղեցիկ ժպիտի ետևում, շնորհավորում ենք ամենասրտամոտ մաղթանքներով, կատարած հերոսական ու անգին աշխատանքի համար»,-ասված է կենտրոնի հրապարակած հաղորդագրության մեջ։

 

 

Placeholder
Երիտասարդ բժիշկը, որ պատերազմի օրերին Մատաղիսում էր, Եղնիկներում