Չկրակված հրթիռներ №7․ «Իսկանդերի» թիրախները. Քյուրդամիրի ավիաբազան
Քաղաքական
10:18 02/12/2020
Հայաստան

Չկրակված հրթիռներ №7․ «Իսկանդերի» թիրախները. Քյուրդամիրի ավիաբազան

«Այսօր պատերազմատենչ հարևանի տարածքի բոլոր ուղղություններով, ընդհուպ մինչև ամենակարևոր ենթակառուցվածքներ, գերժամանակակից հզոր հարվածային ուժ է ուղղված։ Եվ այսօր Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս։ Ու դա հարևան երկրում շատ լավ գիտեն»: Սերժ Սարգսյան, 25.03.2017թ․

Razm.info-ն շարունակում է ներկայացնել Ադրբեջանի ռազմավարական նշանակության այն ենթակառուցվածքները, որոնց վրա այդպես էլ չուղղվեցին «Իսկանդերի» հրթիռները։

ԹԻՐԱԽ №7. ՔՅՈՒՐԴԱՄԻՐԻ ԱՎԻԱԲԱԶԱՆ
Ավիաբազան գտնվում է Ադրբեջանի գրեթե կենտրոնում, Քյուրդամիր քաղաքից մոտ 5կմ հարավ։ Արցախի նախկին սահմաններից հեռավորությունը կազմում է մոտ 100կմ։



Քյուրդամիրի ավիաբազան

Պատերազմը սկսելու պահին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի սպառազինությունում կային 39 միավոր Սու-25 գրոհիչներ։ Այդ ինքնաթիռներից առնվազն 4-ը տեղակայված են Նախիջևանում, իսկ մնացած 35-ի մշտական տեղակայման վայրը Քյուրդամիրի ավիաբազան է։ Սու-25-երից բացի ավիաբազան զինված է նաև ավելի քան 2 տասնյակ Լ-39 ուսումնամարտական ինքնաթիռներով, ինչպես նաև Մի-8/Մի-17 տիպի ուղղաթիռներով։

Բացի այս Քյուրդամիրը նաև անցումային օդանավակայան է Բաքվի ու Սումգայիթի մերձակայքի Նասոսնիի, Ղալայի ու Սանղաչալի ավիաբազաներից ինքնաթիռների ու ուղղաթիռների ռազմաճակատ տեղափոխման համար

Placeholder
Չկրակված հրթիռներ №7․ «Իսկանդերի» թիրախները. Քյուրդամիրի ավիաբազան