Ընդհանուր առմամբ Արցախ են վերադարձել աշակերտների 58%-ը, ուսուցիչների՝ 72%֊ը
Կրթություն, գիտություն
19:32 03/12/2020
ԼՂՀ

Ընդհանուր առմամբ Արցախ են վերադարձել աշակերտների 58%-ը, ուսուցիչների՝ 72%֊ը

Արցախի կրթության,  գիտության և մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ ներկա պահին գործում են  Մարտակերտի շրջանի 25, Մարտունու շրջանի 13 և Ասկերանի շրջանի 20 դպրոցներ։ 

«Գործող դպրոցների վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ նշված շրջանների վարչակազմերից։

Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված բնակավայրերի աշակերտները կարող են հաճախել Ստեփանակերտի կամ մյուս երեք շրջանների իրենց նախընտրած դպրոցը։

Ներկա պահին ընդհանուր առմամբ Արցախ են վերադարձել աշակերտների 58, ուսուցիչների՝ 72%֊ը»,-նշված է հաղորդագրությունում։

Placeholder
Ընդհանուր առմամբ Արցախ են վերադարձել աշակերտների 58%-ը, ուսուցիչների՝ 72%֊ը