Ստեփանակերտում առաջիկա շաբաթվա  ընթացքում կվերագործարկվեն մի շարք դպրոցներ
Կրթություն, գիտություն
19:23 03/12/2020
ԼՂՀ

Ստեփանակերտում առաջիկա շաբաթվա ընթացքում կվերագործարկվեն մի շարք դպրոցներ

Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ ներկա պահին Ստեփանակերտում գործում են 2-րդ, 7-րդ, 8-րդ, 11-րդ և ֆիզմաթ դպրոցները։ 

«Առաջիկա շաբաթվա մեջ կվերագործարկվեն 1֊ին, 3֊րդ, 4֊րդ, 9֊րդ, 10֊րդ և 12֊րդ դպրոցները։ Ժամանակավորապես չի գործելու 5֊րդ դպրոցը, դպրոցի աշակերտներն, ըստ նախընտրության, կարող են հաճախել 4֊րդ ու 8֊րդ դպրոցներ։  6֊րդ դպրոցի մասին կտեղեկացնենք առաջիկայում։ Դեռևս չեն գործում երաժշտական ու արվեստի դպրոցները։ Դասերը վերսկսվել են նաև Ստեփանակերտի բժկական ու երաժշտական քոլեջներում։ 

Շուշիի Մոզյան արհեստագործական ուսումնարանի աշկերտները կարող են գրանցվել Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարանում.առաջիկայում սպասվում է  2 ուսումնարանների միավորում»,-նշված է հաղորդագրությունում։

Placeholder