Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Վանքասարի Սպիտակ Խաչ եկեղեցու վրա բարձրացվեց Ադրբեջանի դրոշը: Երիցս անիծյալ լինեք դավաճան ու դավաճանությունը արդարացնողներ: #գերեզմանչեսունենալու»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ կից ներկայացնելով եկեղեցու նկարը։
Վանքասարի եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում` Ստեփանակերտից Մարտակերտ տանող մայրուղու ձախ կողմում` Վանքասար կոչվող ժայռի գագաթներից ամենաբարձրի վրա։
Եկեղեցու այսպիսի տեղադրությունը նրան հնարավորություն է տվել ստանձնել Խաչենագետի ներքնահովտից հարավ ընկած այս հատվածի ծավալային դոմինանտի դերը, որտեղից ընդգրկուն տեսարան է բացվում դեպի Կուր-արաքսյան հարթավայր և Կովկասյան լեռնաշղթա։
