ԱՆ. Արձանագրվել է ՍՇՎ պայմանավորված ակտիվության աճ
Առողջություն
17:57 08/12/2020
Հայաստան

ԱՆ. Արձանագրվել է ՍՇՎ պայմանավորված ակտիվության աճ

Հանրապետությունում արձանագրվել է սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) պայմանավորված ակտիվության աճ: ՍՇՎ-ով պայմանավորված հիվանդացության ցուցանիշը նախորդ շաբաթվա հաﬔմատ բարձր է մոտ 1,5 անգամ։

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հիվանդացության ցուցանիշը նախորդ շաբաթվա հաﬔմատ, ըստ տարիքային խմբերի, ունի հետևյալ պատկերը.

• մինչև 4 տարեկանների շրջանում գրանցված ցուցանիշն աճել է 1,5 անգամ,
• 5-14 տարեկանների շրջանում` 1,7 անգամ,
• 15-29 տարեկանների շրջանում` 1,4 անգամ,
• 30-64 տարեկանների շրջանում` 1,3 անգամ,
• 65-ից բարձր տարիքի անձանց շրջանում` 1,6 անգամ։

«Ինչպես փաստում են արձանագրված տվյալները, ընդհանուր առմամբ, հիվանդացության ցուցանիշն աճել է բոլոր տարիքային խմբերում։ Ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում ախտորոշված թոքաբորբ հիվանդացության ինտենսիվ ցուցանիշը նախորդ շաբաթվա համեմատությամբ աճել է մոտ 1,1 անգամ։ Շտապ օգնության կանչերից ՍՇՎ-ով պայմանավորված կանչերի տոկոսը կազﬔլ է 13,1%, ինչը նախորդ շաբաթվա հաﬔմատ աճել է 3,3%-ով:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի պայմաններում հատկապես կարևորվում է սուր շնչառական վարակների, այդ թվում սեզոնային գրիպի կանխարգելումը:

Սեզոնային գրիպի կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը պատվաստումն է, որը հասանելի է, առկա է ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում և կիրառվում է ավելի քան տասը տարի:

Հիշեցնենք, որ հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, և ռիսկի խմբի բոլոր անձինք, ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել»,-նշում են նախարարությունից։
 

Placeholder
ԱՆ. Արձանագրվել է ՍՇՎ պայմանավորված ակտիվության աճ