Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քվինսլենդ նահանգը հաջորդ տարի կներգրավվի 2032թ․ ամառային օլիմպիական խաղերի անցկացման հայտ ներկայացնելուն
Ավստրալիայի Քվինսլենդ նահանգը հաջորդ տարի կներգրավվի 2032թ․ ամառային օլիմպիական խաղերի անցկացման հայտ ներկայացնելու գործընթացում։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։
Այն կասեցվել էր համավարակի պատճառով: Որոշումն ընդունվել է ՄՕԿ-ի փոխնախագահ, Ավստրալիայի ԱՕԿ-ի ղեկավար Ջոն Քոութսի և Քվինսլենդի վարչապետ Անաստասիա Պալաշչուկի հետ կայացած հարցի քննարկման արդյունքում։
«Մենք հետևում ենք կորոնավիրուսի ընթացքին։ Հատկապես դրական ազդակներ կան պատվաստանյութի հարցում։ Դա լավատեսական հույս է ներշնչում ապագայի համար»,-լրագրողներին ասել է Անաստասիա Պալաշչուկը:
Ավստրալիայում COVID-19-ը վերահսկվում է, իսկ խաղերի հայտ ներկայացնելուն աջակցում են երկրի կառավարությունը և բնակչությունը։ Ծրագրի շնորհիվ կստեղծվեն նոր աշխատատեղեր և ենթակառուցվածքներ:
Անհրաժեշտ մարզահամալիրների 80 տոկոսը պատրաստ է։ Ներդրում կպահանջվի տրանսպորտային համակարգի համար:
Ավստրալիան օլիմպիական խաղեր անցկացնելու մեծ փորձ ունի: 1956-ին ամառային մարզահանդեսը կայացել է այդ երկրի Մելբուռն, իսկ 2000-ին ՝ Սիդնեյ քաղաքներում:
Քվինսլենդից բացի, Ինդոնեզիան և Քաթարը նույնպես հետաքրքրված են 2032թ․ խաղերի կազմակերպմամբ: Հնարավոր է Չինաստանը ևս միանա պայքարին: