Իսրայելական ընկերությունը հայտարարել է «Signal» հավելվածը կոտրելու հնարավորության մասին
10:56 15/12/2020

Իսրայելական ընկերությունը հայտարարել է «Signal» հավելվածը կոտրելու հնարավորության մասին

Իսրայելական լրտեսական տեխնոլոգիական ընկերությունը հայտարարել է, որ այն կարող է կոտրել «Signal» հավելվածը, որը նախկինում համարվում էր հակերությունից պաշտպանված։ Այս մասին գրում է Haaretz-ը։

Իսրայելական Cellebrite հաքերային ընկերությունը պնդում է, որ իր տեխնոլոգիան այժմ կարող է կոտրել Signal-ը, որը համարվում է առավել կոդավորված հավելված ու  անվտանգ արտաքին միջամտություններից, որը սովորաբար օգտագործվում է լրագրողների կողմից՝ աղբյուրների հետ շփվելու համար:

Cellebrite-ն այս մասին հայտարարել է իր բլոգում: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի զեկույցում ուրբաթ օրը պարզվեց, որ ամերիկյան դպրոցական շրջանները նույնպես գնել են ընկերության տեխնոլոգիան:

Նշվում է, որ Cellebrite-ի հեռախոսազանգերի լրտեսման տեխնոլոգիան նախատեսված է իրավապահ մարմինների համար և վաճառվում է ամբողջ աշխարհում:

Այնուամենայնիվ, շատերը երկար ժամանակ քննադատում էին ընկերությանը՝ իր ապրանքների վաճառքը մարդու իրավունքների վատ տվյալներ ունեցող պետություններին՝ Ինդոնեզիայից և Վենեսուելայից մինչև Բելառուս և Սաուդյան Արաբիա:

«Ըստ App Annie վերլուծական ընկերության, 2020 թվականի մայիսին Signal-ը ներբեռնվել է ավելի քան մեկ միլիոն անգամ ամբողջ աշխարհում:

Cellebrite Physical Analyzer-ն այժմ թույլ է տալիս օրինական մուտք գործել Signal հավելվածի տվյալներ: Cellebrite-ում մենք անխոնջ աշխատում ենք՝ պետական և մասնավոր հատվածի քննիչներին զորացնելու համար` արդարությունն արագացնելու, համայնքները պաշտպանելու և կյանքեր փրկելու նոր ուղիներ գտնելու համար»,-ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Placeholder
Իսրայելական ընկերությունը հայտարարել է «Signal» հավելվածը կոտրելու հնարավորության մասին