Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը հայրենիք կվերադառնա երկու մեդալով
Սպորտ
20:23 15/12/2020
Աշխարհ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը հայրենիք կվերադառնա երկու մեդալով

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթի անհատական խաղարկությունը։Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

Մրցումների վերջին օրը Հայաստանից բրոնզե մեդալների համար պետք է պայքարեին Արթուր Ալեքսանյանը /97 կ / և գերծանրքաշային Դավիթ Օվասափյանը։ Սակայն Ալեքսանյանը առողջական խնդիրների պատճառով մրցագորգ դուրս չի եկել։

Դավիթ Օվասափյանը մրցել է ուկրաինացի Միկոլան Կուչմանի հետ: Մեր ըմբիշը հաղթելիս է եղել 2:1 հաշվով, սակայն վերջին վայրկյանին կորցրել է զգոնությունը և արդյունքում պարտվել՝ 2։3:

Այսպիսով Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը հայրենիք կվերադառնա  երկու մեդալով՝ Մալխաս Ամոյանը (72 կգ)՝  արծաթե, իսկ Սլավիկ Գալստյանը (67 կգ)` բրոնզե մեդալով։

Placeholder
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը հայրենիք կվերադառնա երկու մեդալով