Արցախում զոհված ջավախքցի Տիգրան Շաշիկյանն այսօր կդառնար 20 տարեկան
Օրվա թեմա
21:34 15/12/2020
ԼՂՀ

Արցախում զոհված ջավախքցի Տիգրան Շաշիկյանն այսօր կդառնար 20 տարեկան

Ծնունդով Ախալքալաքի շրջանի Աբուլ գյուղից Տիգրան Շաշիկյանն այսօր կդառնար 20 տարեկան: Տիգրանը զոհվել է Արցախում` հոկտեմբերի 16-ին:

Տիգրան Շաշիկյանը ծնվել է 2000 թվականին Ախալքալաքի շրջանի Աբուլ գյուղում, դպրոցն ավարտելուց հետո Շաշիկյանների ընտանիքը մշտական բնակություն է հաստատում Երևանում։ Տիգրանն ընդունվում է Անանիա Շիրակացու անվան ճեմարան, այնուհետև կրթությունը շարունակում Սլավոնական համալսարանի մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի ֆակուլտետում։

Jnews-ը գրում է, որ 2019 թվականին արդեն ուսանող Տիգրանը զորակոչվում է հայոց բանակ: Պարտադիր զինվորական ծառայության ավարտին մնացել էր ընդամենը 3 ամիս, սակայն սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը խլեց նաև նրա կյանքը։ Տիգրանի մարմինն ամփոփված է Եռաբլուրում։

Այսօր Տիգրանը կդառնար 20 տարեկան: Հարազատները Եռաբլուրում ծաղիկներ են խոնարհել նրա շիրիմին։

Ծննդավարյում՝ Աբուլ գյուղում, Տիգրանի քրոջ՝ Մարինե Խոցանյանի նախաձեռնությամբ մեծարման ցերեկույթ է տեղի ունեցել՝ ի հիշատակ հերոսի։

Placeholder
Արցախում զոհված ջավախքցի Տիգրան Շաշիկյանն այսօր կդառնար 20 տարեկան