ԵՄ-ում COVID-19-ի դեմ պատվաստումները կարող են սկսվել հաջորդ շաբաթ
Աշխարհում
13:16 16/12/2020
Աշխարհ

ԵՄ-ում COVID-19-ի դեմ պատվաստումները կարող են սկսվել հաջորդ շաբաթ

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայեն հայտնել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում ԵՄ-ում կհաստատվի առաջին պատվաստանյութը և անմիջապես կարող են սկսվել պատվաստումները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:

Դեկտեմբերի 15-ին Ուրսուլա ֆոն դեր Լայեն հայտնել էր, որ Եվրամիությունը համաձայնագիր է ստորագրել COVID-19 պատվաստանյութերի 1 միլիարդ դեղաչափ գնելու նպատակով 500 միլիոն եվրո հատկացնելու մասին: 

«Պատվաստանյութերի 1 միլիարդ դեղաչափը կտրամադրվի ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներին, այն մեր գլոբալ մարտահրավերն է»- ասել ԵՀ ղեկավարը:

Placeholder
ԵՄ-ում COVID-19-ի դեմ պատվաստումները կարող են սկսվել հաջորդ շաբաթ