ՀՆԱ-ի անկումը կհասնի 8-8,5 տոկոսի. Տնտեսագետ
Տնտեսություն
14:28 17/12/2020
Հայաստան

ՀՆԱ-ի անկումը կհասնի 8-8,5 տոկոսի. Տնտեսագետ

«Առաջին երեք եռամսյակների կտրվածքով մեզ մոտ ՀՆԱ-ի անկումը  կազմում էր մոտ 7-7,1 տոկոս, ակնկալվում է, որ մինչև տարեվերջ այդ ցուցանիշը կհասնի 8-8,5  տոկոս միջակայքում»,- «Դրամի արժեզրկումը և տնտեսական դաշտի խնդիրները» թեմայով քննարկմանն ասաց տնտեսագետ Հայկազ Ֆանյանը:

Նա նշեց, որ կորոնավիրուսն ազդեցություն  ունեցավ տնտեսության վրա, փորձեցին հարմարվել երրորդ եռամսյակում, սակայն սկսած չորրորդ եռամսյակից՝ պատերազմը սկսվեց ու տնտեսական խաղացողների մոտ խաղաքարտերը փոխվեցին:

Տնտեսագետն ընդգծեց՝ մենք պատերազմի ազդեցությունը լիարժեք զգալու ենք սկսած հաջորդ տարվանից:

«Ըստ էության, համադրելով ներքաղաքական զարգացումների հետ, կարող ենք նշել, որ թևակոխել ենք վստահության ճգնաժամի փուլ, առաջիկա մի քանի տարիները բնորոշվել են դրանով»,- ասաց Հայկազ Ֆանյանը:

Նա նշեց, որ կորոնավիրուսի ազդեցությունն ու դրան գումարած վստահության ճգնաժամը, վարքագծային լուրջ փոփոխություններ է առաջացնելու, այդ թվում արտագաղթի տեքսով, իսկ արտագաղթել հիմնականում կարողանալու է այն աշխատուժը, որը մրցունակ է արտաքին շուկաներում: Տնտեսագետը մտավախություն ունի բարձր եկամուտներ ապահովող ՏՏ ոլորտի խաղացողների հետ կապված, որն իրականում կարող է լուրջ վնասել  այդ ոլորտը:

Ինչ վերաբերում է դրամի շուկայում տեղի ունեցող զարգացումներին, Հ. Ֆանյանն ասաց, որ առանց պատերազմի էլ սպասելի էր դրամի  որոշակի արժեզրկում՝ հաշվի առնելով  ինչ զարգացումներ են եղել:

«Դրամի արժեզրկում տեղի կունենա այսօրվա փոխարժեքի համեմատ, սակայն ինչ միջակայում և ինչքան կպահպանվի, կախված է խոշոր խաղացողների  վարքագծից»,- նշեց տնտեսագետը:

Placeholder
ՀՆԱ-ի անկումը կհասնի 8-8,5 տոկոսի. Տնտեսագետ