Աշխարհում COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել է 75 միլիոնը
Աշխարհում
20:23 18/12/2020
Աշխարհ

Աշխարհում COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել է 75 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիրվը գերազանցել է 75 միլիոնը, գրում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներին։

Համալսարանի տվյալներով, աշխարհում վարակվածների թիվն 75, 084,964 է, մահացել է 1,665,008 մարդ, վերականգնվել է 42,464,023 քաղաքացի: Վարակման դեպքերի ամենամեծ թիվը`17,214,177, գրանցվել է ԱՄՆ-ում:

ԱՄՆ-ում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացել է 310, 792 մարդ: Հնդկաստանը վարակվածների թվով երկրորդ տեղում է՝ 9,979,447 հայտնաբերված դեպք։ Այստեղ գրանցվել է 144,789 մահվան դեպք, վերականգնվել է 9,520,827 հիվանդ: Երրորդ տեղը զբաղեցնում է Բրազիլիան, որտեղ վարակվել է 7, 110, 434 մարդ, մահացել է 184, 827 հոգի, վերականգնվել է 6, 301, 023 հոգի։


 

Placeholder
Աշխարհում COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել է 75 միլիոնը